Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի կենտրոնը: Արկերը պայթել են Ռաուդա հրապարակում և Աբու Ռուման փողոցում:
Ինչպես հաղորդում է «Սուրիա Ալ-Ան» գործակալությունը, վիրավորվել է 4 մարդ: Հարձակման է ենթարկվել նաև Ջերմանա հարավարևելյան արվարձանը, որտեղ բնակվում են դրուզներ և քրիստոնյաներ, որտեղ ևս կան վիրավորներ:








































