Թուրքական ՀՕՊ ուժերը սահմանային Քասաբ շրջանում սիրիական ինքնաթիռ են ոչնչացրել, հաղորդել է «Ալ-Արաբիա» սաուդյան արբայնակային հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սիրիական ինքնաթիռը հատել է թուրքական օդային սահմանը, դրա ուղղությամբ կրակ է բացվել:
Այդ կապակցությամբ Դամասկոսը ոչ մի հայտարարություն չի արել: Քասաբի շրջանում կատաղի մարտեր են ընթանում կառավարական զորքերի և Թուրքիայից ներթափանցած «Ջեբհատ ան-Նուսրա» և «Իսլամական ճակատ» խմբավորումների միջև:
Սիրիայի իշխանությունները շաբաթ օրը բողոքել են թուրքական իշխանությունների գործողությունների դեմ, որոնք, Սիրիայի ներկայացուցիչների խոսքով՝ աջակցում են ահաբեկիչներին, փոխանցում է ITAR TASS-ը:








































