Շաբաթ օրը Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքն արգելափակվել էր հերթական ցանցահենային հարձակման հետևանքով: Տեղեկատվության ապահովման բաժնի մասնագետներն արդեն վերականգնել են ռեսուրսի աշխատանքները, առաջիկայում պաշտպանությունն ուժեղացնելու միջոցառումներ կձեռնարկվեն: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Կայքը ենթարկվում է հզոր ցանցահենային հարձակումների: Այն, սակայն, դրան տեխնիկապես պատրաստ չէ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարության աղբյուրը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչության կայքի խնդիրները սկսվել են մարտի 14-ից: Նա նաև ընդգծել է, որ կայքի վերականգնման աշխատանքները չեն դադարել առաջին հարձակումից ի վեր:










































