Եվրամիությունոմ Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը BBC հեռուստաալիքի կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ կատակելով` ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնին խորհուրդ է տվել «հետևել Ալյասկային»: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ծրագրի ընթացքում, որի գլխավոր թեման է եղել Ուկրաինայի ճգնաժամը և Ղրիմի`ՌԴ-ի կազմում հայտնվելը, հաղորդավարը հիշեցրել է սենատոր Մաքքեյնի խոսքերն այն մասին, որ հաջորդը Մոլդովան կմտնի Ռուսաստանի կազմի մեջ:
«Հետևեք Մոլդովային»,-Մաքքեյնի խոսքերը մեջբերել է հաղորդավարը:
«Մաքքեյնին ասեք` թող հետևի Ալյասկային»,- ի պատասխան ասել է Չիժովը` հավելելով, որ «Ալյասկան Ռուսաստանի մասն է եղել»:
Հաղորդավարն ասել է, որ դա շատ վախեցնող միտք է, ինչին Չիժովը պատասխանել է, որ դա ընդամենը կատակ էր:








































