Ռուս մոդել Իրինա Շեյկը հայտնել է գերմանացի լրագրողներին իր և Քրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունների մասին: Գեղեցկուհին նշել է, որ երազում է մեծ ընտանիք ունենալ և շատ երեխանել պարգևել Ռոնալդուին: Մոդելի երազանքներից մեկն էլ մեծ ընտանիքի հետ ծովափնյա տանը բնակվելն է:
Շեյկի կարծիքով` Քրիշտիանուն իդեալական տղամարդ է: Նա հանգիստ է ընդունում, որ ընկերը շատ ժամանակ է տրամադրում` լավ արտաքին ունենալու համար: Որպես արդյունք, Իրինան չի նկատում շրջապատի այլ տղամարդկանց:
«Ինչու՞ պետք է նայեմ ուրիշներին: Քրիշտիանուն ցնցող մարմին ունի: Նա այն ամենն է, ինչ ինձ անհրաժեշտ է»,- գերմանական ԶԼՄ-ները մեջբերում են 28-ամյա մոդելի խոսքերը:








































