Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվում է Արսեն Ղարաբեկյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Արսեն Ղարաբեկյանը 3 դրվագ խարդախություն է կատարել և ուրիշի գույք հափշտակել:
2013 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը 10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դիմաց Արսեն Ղարաբեկյանը իր ծանոթ Արթուրից նրա «Սամսունգ Գալաքսի S4» բջջային հեռախոսը, ծնողին ցույց տալու պատրվակով, վերցրել է ու հափշտակել՝ հեռախոսատիրոջը պատճառելով 370 հազար դրամի գույքային վնաս:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 19-ն անց 30-ին Շարուրի փողոցում Արսենը մեկ ուրիշ ծանոթից՝ Արտաշեսից նրա 22 գրամանոց ոսկե շղթան ծնողին, ցույց տալու պատրվակով, վերցրել է ու հափշտակել: Արտաշեսին պատճառել է 300 հազար դրամի գույքային վնաս:
Հոկտեմբերի 6-ին Արսեն Ղարաբեկյանը չարաշահել է իր ծանոթ Ռոմանի վստահությունը. փոխանցում կատարելու պատրվակով նրանից վերցրել է բանկային քարտի 12 թվանոց նիշերը և խաբեությամբ հափշտակել է Ռոմանի 102 հազար դրամը:
Արսեն Ղարաբեկյանի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:









































