Friday, 26 04 2024
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում

Բացառելի չէ՝ ստեղծվում է քաոս՝ ցույց տալու, որ վարչապետը խնդիրները չի կարողանում լուծել

Իջևանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին այս օրերին համացանցում և լրատվական դաշտում ամենատարբեր կարծիքներ շրջանառվեցին։ Տարածված տեսակետներից մեկն էլ այն էր, որ նախկին իշխող համակարգը փորձում է նոր իշխանության դեմ պայքարել համընդհանուր քաոս գեներացնելու տրամաբանությամբ:

Չբացառելով այս վարկածը՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը ստեղծված իրավիճակին մի քանի այլ բացատրություն տվեց: «Իջևանի դեպքերը բավականին խորը և բազմաշերտ են, և միայն այդպիսի պարզունակ բացատրություն տալ պետք չէ։ Առաջին հերթին՝ հստակեցնենք. անկախ նրանից, թե ովքեր են հրահրել, կա սոցիալական լուրջ խնդիր։ Նոր իշխանությունը, պաշտոնավարելով մեկ տարուց ավելի, այս ժամանակահատվածում քայլեր չձեռնարկեց, որպեսզի Հայաստանում ներդրումներ ապահովի, այդ թվում՝ Իջևանում, որը կարող էր ապօրինի անտառահատմամբ զբաղվող մարդկանց համար այլ աշխատատեղ ապահովել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով իր միտքը՝ Բադալյանն ընդգծեց. «Վարչապետը խոսում է, որ աշխատատեղեր կլինեն՝ գնացեք սովորեք, բարձրագույն կրթություն ստացեք, բայց կոնկրետ պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի բացվեն կոնկրետ աշխատատեղեր։ Շատ դեպքերում հասկանալի է, որ մարդիկ ճար չունեն և ստիպված են ընտանիք պահել, բայց մենք հասկանում ենք, որ այդ մարդիկ հանցավոր բիզնեսի շրջանակներում են դա անում։ Լուծման տարբերակներից մեկը աշխատատեղերի բացումն էր, որը չի կատարվել»։

Խնդրի լուծման լավագույն ճանապարհը, ըստ մեր զրուցակցի, ոստիկանության օգնությանը դիմելը չէր. «Երբ խոսում են հրահրողների մասին, միանշանակ չենք կարող ասել, որ դա հին համակարգի ներկայացուցիչներն են։ Չեմ բացառում՝ միգուցե դրդողները նրանք են եղել, գուցե Հայաստանից դուրս են եղել, բայց չենք կարող բացառել նաև, որ կարող են վարչապետի շրջապատից լինել։ Այսինքն՝ հին համակարգի համար տրամաբանական կլիներ նման քայլի դիմելը՝ ցույց տալու, որ քաոտիկ իրավիճակ է։ Բայց կարող է նաև Հայաստանից դուրս շահագրգիռ կողմ լինել, որը նույն նպատակը հետապնդի՝ մի քանի հարյուր մարդու միջոցով վարչապետից դժգոհություն հասունացնել։ Շահառուները կարող էին լինել նաև վարչապետի շրջապատից, որովհետև այս ընթացքում հասկացանք, որ վարչապետը փորձում է հարցը լուծել միայն ուժայինների, տվյալ դեպքում՝ ԱԱԾ ղեկավարի միջոցով։ Ստացվեց տարօրինակ մի իրավիճակ՝ ԱԱԾ ղեկավարը համայնքի ղեկավարների հետ տարօրինակ խորհրդակցություն է անցկացնում, դա մի քիչ նորմալ չէ. եթե վարչապետը, փոխվարչապետը, տարածքային կառավարման նախարարը, բնապահպանության նախարարը լինեին՝ մի փոքր հասկանալի կլիներ, բայց այստեղ մենք տեսանք, որ ԱԱԾ ղեկավարի դիրքերը պետական կառավարման համակարգում ամրապնդվեցին»։

Փորձագետը նշում է՝ չի բացառվում, որ իրավիճակի շահառուները լինեն նաև ներսից, այդ թվում՝ վարչապետի թիմակիցները. «Որպեսզի ցույց տան, որ կա դժգոհություն, որի լուծման միակ տարբերակը ուժայինների վրա հենվելն է։ Դա էլ է տարբերակ, ես չեմ ասում, թե միակը, բայց բացառելի չէ ու քննարկման արժանի է»։

Ըստ Բադալյանի՝ առաջանում է մի այլ կարևոր հարց ևս. «Մի քանի հարյուր մարդու կազմակերպելն ու փողոց դուրս բերելը մեկ ժամում հնարավոր չէ, բնականաբար իրականացվել են կազմակերպչական աշխատանքներ։ Դրա մասին չէին կարող չիմանալ ԱԱԾ-ն ու ոստիկանության տեղային կառույցները ու այդ մասին հաղորդեին վերև։ Ստացվում է, որ եթե իմացել են, որ նման միջոցառում է նախապատրաստվում, ինչո՞ւ կանխարգելիչ գործողություն չի իրականացվել։ Ուժային կառույցները տիրապետում են Հայաստանի բոլոր խնդիրներին ու կարող էին այդ հարցին ի սկզբանե լուծում տալ։ Այսինքն՝ ստացվում է, որ ոչ ոքի ձեռնտու չի եղել այս հարցի կանխումը, ու բոլորն ինչ-որ դիվիդենդներ են փորձել շահել»։

Մեր զրուցակիցը շեշտեց. «Խնդիրներն իրար գումարելով մարդիկ այն տպավորությունն են ստանում, որ վարչապետն այնքան էլ ուժեղ չէ, որպեսզի կարողանա խնդիրները լուծել։ Սա չի արվել նրա համար, որ հարյուրավոր մարդիկ այնտեղ երկար ժամանակով ապստամբություն անեին, խնդիր են ունեցել ցույց տալու, որ վարչապետը չի կարողանում իրավիճակը կարգավորել բոլոր բնագավառներում։ Տնտեսական ներդրումներ չկան, մի տեղ ջրի հարց է, մի տեղ՝ հանքերի, մի տեղ՝ փայտի։ Երբ այս ամենը գումարում ես ու հրամցնում հասարակությանը՝ վարչապետի վարկանիշն ընկնում է։ Բացառելի չէ՝ ստեղծվում է քաոս ցույց տալու համար, որ վարչապետը չի կարողանում խնդիրը լուծել, ու այդպիսով նա հեղինակազրկվում է հասարակության մեջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում