Թերթի տեղեկություններով՝ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կադրային ջարդ է սկսել իր ղեկավարած գրասենյակում. «Նա մի խումբ աշխատակիցների կանչել և առաջարկել է աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել: Երբ նրանք հրաժարվել են դիմումներ գրել՝ ՄԻ պաշտպանը նրանց որոշ ժամանակ է տվել»,- գրում է թերթը և հավելում.
«Գարնանը, երբ Կ.Անդրեասյանը դարձավ ՄԻ պաշտպան, անմիջապես մի քանի հոգու ազատեց կամ այլ հաստիքների տեղափոխեց: Հիմա արդեն նա սկսել է հին աշխատողներից ազատվելու երկրորդ փուլը»:
ՄԻ պաշտպանի Մամուլի գրասենյակից չեն հերքել այս լուրը. «Ասացին միայն, թե բոլոր գերատեսչություններում էլ աշխատանքից ազատման դեպքեր լինում են, և պետք չէ դրա շուրջ աղմուկ բարձրացնել»,- հայտնում է թերթը:








































