72 տարեկանում մահացել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հաղորդում է Reuters-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ամանոն արտահերթ կլքի պաշտոնը։ Աղբյուրները դա բացատրել են առողջական խնդիրներով։
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քարտուղարությունը խորը վշտով տեղեկացնում է գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի մահվան մասին»,-ասվում է հաղորդագրությունում։
Ճապոնացի դիվանագետ Յուկիա Ամանոն 2009-ից գլխավորել է ԱԷՄԳ-ն։