Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած կուսակցությունը հաղթել է երկրի խորհրդարանի խորհրդականների վերին պալատի ընտրություններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ կոալիցիան չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որն անհրաժեշտ է Սահմանադրությունը վերանայելու համար։
Ընդհանուր առմամբ, Լիբերալ-դեմոկրատական և «Կոմեյտո» կուսակցությունների կոալիցիան ստացել է 141 տեղ, ընդդիմությունը և այլ կուսակցություններ՝ 104։
«Կարծում եմ՝ մենք երկրի ժողովրդից մանդատ ենք ստացել, որպեսզի քաղաքական կայունության հիման վրա միջոցառումները հաստատակամորեն առաջ մղնեք և դրա վրա հենվելով՝ դիվանագիտություն վարենք ու պաշտպանենք պետության շահերը։ Մենք ցանկանում ենք արդարացնել այդ սպասելիքները»,-ասել է Աբեն։