Twitter-ը արգելափակել է Իրանի մի քանի զանգվածային լրատվական միջոցների օգտահաշիվները:
Ինչպես հաղորդում է «Բի-բի-սի»-ն՝ խոսքը Young Journalists Club-ի պարսկերեն էջի մասին է, որը պատկանում է IRIB պետական հեռուստաընկերությանը: Արգելափակվել են նաև Mehr-ի և IRNA_1313-ի օգտահաշիվները, որ պատկանում են IRNA պետական տեղեկատվական գործակալությանը:
Որպես արգելափակման պատճառ նշում են բահաի միաստվածային կրոնի հետևորդների «կոորդինացված և նպատակաուղղված ճնշումները»:
Իրանում այս կրոնի կողմնակիցների թիվը կազմում է մոտ 300 հազար մարդ: Սակայն իշխանությունները նրանց չեն ընդունում, իսկ հետևորդներին ճնշում են: