Բրիտանական MI6 հետախուզությունը և Մեծ Բրիտանիայի կառավարական կապի կենտրոնը (GCHQ) հետաքննում են Հորմուզի նեղուցում Իրանի իշխանությունների կողմից բրիտանական Stena Impero լցանավի կալանման գործում Ռուսաստանի մասնակցության վարկածը: Այս մասին հաղորդում է The Sunday Mirror-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ անվտանգության ծառայությունները պարզում են՝ գայթակղե՞լ են արդյոք լցանավին ծուղակի մեջ հայտնվելու GPS-ի կեղծ կոորդինատներով ազդանշանի օգնությամբ, ինչը իրանական հետախուզությունը կարող էր տարածել «ռուսական լրտեսական տեխնոլոգիաների» օգնությամբ:
Ինչպես նշել է աղբյուրներից մեկը՝ «Ռուսաստանն ունի GPS-ը կեղծելու տեխնոլոգիա, և նա կարող էր օգնել Իրանին այդ ավանտյուրայում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում կալանել է բրիտանական Stena Impero լցանավը և ուղեկցել այն Բենդեր-Աբաս նավահանգիստ: Անձնակազմի 23 անդամները, այդ թվում՝ երեք ռուսներ, դեռ մնում են նավում: