Friday, 19 06 2026
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Իտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելը
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
08:50
Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. Ուիթքոֆ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում նոր հարվածներ հասցնելու մասին

Վրաստանի 6 ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են «Ազատ ընտրություն» կոալիցիան

News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի 6 ընդդիմադիր կուսակցություններ՝ այսպես կոչված ընդդիմադիր «վեցնյակը», ձևավորել են «Ազատ ընտրություն» քաղաքական կոալիցիան։ Վերջինս պայքարելու է Վրաստանում իշխանափոխության իրականացմանը միտված արդար ընտրությունների անցկացման համար։

«Ազատ ընտրություն» քաղաքական կոալիցիայի շնորհանդեսը կայացել է այսօր Թբիլիսիում։ Նրա ներկայացուցիչներն իրենց համակիրներին ու լրագրողներին ներկայացրել են իրենց հետագա գործողությունների պլանները.

«Երկրում առաջացած նոր իրավիճակը մեզ կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև։ Նոր առաջադրանքներն ու նպատակները պահանջում են քաղաքական կուսակցությունների միջև ավելի բարձրորակ փոխհարաբերություններ, ինչի համար էլ մենք՝ 6 ընդդիմադիր կուսակցություններս, միավորվեցինք «Ազատ ընտրություն» նոր քաղաքական կոալիցիայի մեջ»։

Հիշեցնենք, որ վրացական ընդդիմադիր «վեցնյակում» ներկայացված են «Վրաստանի ուղի», «Մեր Վրաստան – Ազատ դեմոկրատներ», «Պահպանողական» կուսակցությունը, «Հանրապետական» կուսակցությունը, «Ժողովրդի» կուսակցությունը և Ազգային ֆորումը։

Այս քաղաքական կառույցները, «Նոր աջեր»-ի և «Քրիստոնեա-դեմոկրատական» շարժման հետ միասին, ժամանակին կազմում էին վրացական ընդդիմադիր «ութնյակը», որը պայքարում էր ընտրական միջավայրի բարելավման համար և 2010 թվականի հոկտեմբերից համապատասխան բանակցություններ էր վարում իշխանությունների հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում