Փորձագետներն ապացուցել են, որ սուրճը կարող է օգնել օրգանիզմին` ջրազրկման դեպքում: Չէ՞ որ այն ևս կարելի է հեղուկ համարել:
Սակայն Սուրճի բրիտանական ասոցիացիայի աշխատակիցները նշում են, որ խոսքը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ կոֆեինով սուրճն օգտագործվում է քիչ քանակությամբ: Այդ դեպքում սուրճը միզամուղի ազդեցություն է ունենում և ավելի ուժգին, քան սովորական ջուրը, հաղորդում է cooks.ndtv.com կայքը:
Ասոցիացիայի հետ համաձայն է նաև Բրիտանիայի դիետոլոգիայի հիմնադրամը: Դրա փորձագետները սուրճի քիչ օգտագործումը համարում են օրական առավելագույնը 4-5 բաժակը: Եթե այդ չափաբաժինը չի գերազանցվում, ապա օրգանիզմում բարձրանում է հեղուկի մակարդակը:










































