Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել է, որ վատ առողջական վիճակը չի ազդի 77-ամյա ղեկավարի՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու և չորրորդ ժամկետի համար առաջադրվելու որոշման վրա, հայտնում է Agence France-Presse-ը:
«Ւմ առողջության հետ կապված դժվարությունները չպետք է ինձ վարկաբեկեն ձեր աչքում: Դրանք ինձ չեն ստիպի հրաժարվել իմ պարտականություններից»,- ասել է նախագահն Ալժիրի ժողովրդին հղված իր ուղերձում:
1999-ից նախագահի պաշտոնը զբաղեցնող Բուտեֆլիկան անցած տարի հոսպիտալացվել է Փարիզում, երբ մինի-կաթված է տարել:
Ավելի վաղ հայտնում էին, որ նա խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում երկրում սահմանադրական բարեփոխում անել:










































