Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը հույս է հայտնել, որ շուտով կպարզաբանվեն Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի անհետացման հանգամանքները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունը նա արել է որոնումների գոտում բեկորներ հայտնաբերելուց հետո:
«Վաղ է որևէ կոնկրետ բան ասել, սակայն, ակնհայտ է, արդեն մի շարք տրամաբանական եզրակացություններ են եղել և ավելի մեծ հույս այն բանի, որ մենք կկարողանանք պարզել, թե ինչ է պատահել այդ չարաբաստիկ ինքնաթիռի հետ»,-հայտարարել է Էբոթը:









































