ԿԺԴՀ-ն փոքր հեռավորության 16 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների ղեկավարների միավորված կոմիտեին:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ գործարկումներն արվել են երկրի հյուսիս-արևելյան Վոնսան քաղաքի մոտ գտնվող գործարքային կայաններից:
Նախօրեին Փհենյանն է նման փորձարկումներ արել՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակելով փոքր հեռավորության 30 հրթիռ:
Հարավային Կորեան վերջին 3 շաբաթվա ընթացքում պարբերաբար հրթիռներ է արձակում: Դա յուրատեսակ բողոք է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի շարունակվող ուսումնավարժանքների դեմ:











































