Delta Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Սենտ Լուիսից (Միսուրի նահանգ), վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում՝ օդաչուների խցիկի ապակու վրա հայտնված ճաքի պատճառով: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Օդաչուները որոշել են վայրէջք կատարել Նյու Յորքի «Լա Գուարդիա» օդանավակայանում՝ նախազգուշական նպատակներով:
Միջադեպի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել: Թե ուր էր ուղևորվում ինքնաթիռը՝ չի հստակեցվում:
Ներկայում պարզվում են դեպքի պատճառները:







































