Լեհաստանը ՆԱՏՕ-ին կոչ է անում արևելյան սահմաններին մեծացնել իր ռազմական ներկայությունը՝ հաղորդում է Reuters գործակալությունը:
Համապատասխան հայտարարությամբ RMF FM ռադիոկայանի եթերում հանդես է եկել Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը: Նա հիշեցրել է, որ անցած երեքշաբթի Վարշավա էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բադենը:
Նախարարի խոսքերով՝ ԱՄՆ ներկայացուցչի հետ զրույցի ժամանակ «Արևելյան Եվրոպայի կողմից հույս է հայտնվել, որ այս տարածաշրջանում մենք ակնկալում ենք ԱՄՆ ռազմական ներկայության մեծացում»:
«Մենք կքննարկենք այս գործընթացի մանրամասները, և ես ուրախ եմ, որ ԱՄՆ ներկայացուցիչները և փոխնախագահը պատրաստ են այս հարցի շուրջ երկխոսել»,- նշել է Սեմոնյակը՝ փոխանցում է gazeta.ru-ն:









































