ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը խոցել են Հորմուզի նեղուցի վրա թռչող իրանական անօդաչու սարքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կասկած չունեն, որ խոցվել է հենց իրանական անօդաչուն:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցում դրոններ չի կորցրել:
Մինչ այդ, հուլիսի 18-ին, Թրամփը հաղորդել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը խոցել է իրանական կողմին պատկանող անօդաչուն:
Նշվում է, որ դա կատարվել է ինքնապաշտպանության նպատակով: