Ռեժիսոր Դևիդ Ֆինչերը, ով ծրագրում է ֆիլմ նկարահանել Սթիվ Ջոբսի մասին, հայտարարել է, որ կցանկանար գլխավոր դերում տեսնել Քրիստիան Բեյլին:
Սթիվ Ջոբսի կյանքի պատմության հերթական էկրանավորումը մտադիր են ներկայացնել ռեժիսոր Դևիդ Ֆինչերը և սցենարիստ Աարոն Սորկինը, ովքեր արդեն համագործակցել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին «Սոցիալական ցանց» ֆիլմում:
Ֆինչերի ֆիլմի հիմքում ամերիկացի կենսագիր Ուոլտեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքն է:
Այն տեղեկությունը, որ Ֆիչերը նախընտրում է Ջոբսի կերպարում տեսնել Բեյլին, չեն հաստատում ոչ դերասանի ներկայացուցիչները, ոչ Sony կինոընկերությունում:
The Wrap կայքը գրում է, որ Բեյլին պաշտոնապես դեռևս չի առաջարկվել դերը: Սակայն, ըստ լուրերի, Ֆինչերը պայման է դրել, որ կզբաղվի նախագծով, եթե գլխավոր դերում նկարահանվի «Բեթմենի» աստղը:












































