Էնդրյու Գարֆիլդը բարի գործեր է կատարում ոչ միայն էկրաններից: Իր նոր ֆիլմի («Նոր սարդ-մարդ: Բարձր լարում») ներկայացման համար ժամանելով Ավստրալիա՝ դերասանը ժամանակ է գտել՝ հանդիպելու աուտիզմով հիվանդ երեխաներին:
Գարֆիլդը մասնակցել է Surfing for Autism անվանումը կրող միջոցառմանը, որն անցկացվել է Սիդնեյի ամենահայտնի լողափերից մեկում՝ Բոնդայ Բիչում:
Դերասանը երեխաներին օգնել է յուրացնել ջրային սպորտի այս ձևը՝ գրում է spletnik.ru-ն:











































