Մոդել Քեյթ Ափթոնը դարձել է Bobbi Brown կոսմետիկական ապրանքանիշի նոր դեմքը՝ միանալով դերասանուհի Քեթի Հոլմսին: Ապրանքանիշի ներկայացուցիչներն Instagram-ում հրապարակել են Ափթոնի մասնակցությամբ առաջին կադրը:
Մամուլում 21-ամյա մոդելն իր երախտագիտությունն է հայտնել. «Ես երջանիկ եմ դառնալ Bobbi Brown-ի դեմքը: Դա հաջողության ամերիկյան պատմություն է՝ Բոբին ստեղծել է միջազգային ապրանքանիշ` առաջնորդվելով այն գաղափարով, որ կանայք կարող են գեղեցիկ լինել՝ մնալով այնպիսին, ինչպիսին կան: Դա ինձ շատ է դուր գալիս»:
Ապրանքանիշի հիմնադիրն իր ընտրությունը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Քեյթը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլև առողջ կենսակերպ է վարում և իրեն հարմարավետ է զգում իր ներկա տեսքով: Նա շատ դրական էներգիա ունի և ստեղծում է սեփական կանոնները»:













































