Երեկ երեկոյան Զարեհ Սինանյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձանակատարաի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և կարևորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը:
Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումների և պատասխանեց ներկաների հարցերին: