Ուկրաինական «Աջ սեկտոր» ազգայնական միությունը ընդունել է կանոնադրությունը և քաղաքական կուսակցություն է դարձել՝ հաղորդում է УНН-ը:
Համապատասխան որոշումը կայացվել է շաբաթ օրը մայրաքաղաքի «Կիև» հյուրանոցում կայացած նիստին: «Աջ սեկտորի» անդամ Անդրեյ Դենիսենկոյի խոսքերով՝ համանուն կուսակցությունը ստեղծել են «Ուկրաինական ազգային ասամբլեա» կուսակցության հիմքի վրա, որը ամբողջ Ուկրաինայով մեկ իր բջիջներն ունի:
Դենիսենկոն հայտնել է նաև, որ «Աջ սեկտորը» որոշել է մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել Դմիտրի Յարոշի թեկնածությունը: Նա նշել է, որ Յարոշը մտադիր է մասնակցել մամլո կոնֆենասին, որի ժամանակ էլ կմեկնաբանի շաբաթ օրը կայացած նիստում ընդունված որոշումը՝ գրում է gazeta.ru-ն:










































