«Ռուսթավի 2» տեղեկատվական և քաղաքական ծրագրեր հեռարձակող ընկերության աշխատակիցները համատեղ հայտարարություն են տարածել՝ գրում է apsny.ge-ն։
Նամակում աշխատողները աջակություն են հայտնել ալիքի գլխավոր գործադիր տնօրեն Նիկա Գվարամիային, որին ալիքի սեփականատեր Քիբար Հալվաշը խոստացել է հեռացնել աշխատանքից: Անձնակազմը նշել է, որ Գվարամիան «Ռուսթավի 2»-ի խմբագրական քաղաքականության երաշխավորն է:
Խմբագրության կարծիքով՝ ալիքի ղեկավարության փոփոխությունը սպառնալիք կդառնա լրատվամիջոցի անկախության համար:










































