Thirty Seconds to Mars ռոք խմբի երաժիշտ Ջարեդ Լետոն հրապարակել է շոկային կոլաժ, որի վրա ներկայացել է Հիսուս Քրիստոսի կերպարով՝ գրում է viva.ua-ն:
Լետոն արդեն երկար ժամանակ է, ինչ մորուք է պահում ու երկար մազեր: Նրա բազմաթիվ երկրպագուներ հետաքրքրվում էին՝ ինչու երգիչը չի փոխում իր կերպար: Ու ահա Ջարեդը որոշել է բացատրել իր արարքի պատճառը՝ սոցցանցի էջում երաժիշտը տեղադրել է ֆոտոկոլաժ, որտեղ իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ: Նկարի տակ Լետոն գրել է. «Նորաձևությունը կարող է դադարել լինել ոճային, սակայն ոճը երբեք դուրս չի գալիս նորաձևությունից»:
Ջարեդի շատ բաժանորդների վրդովեցրել է նրա արարքը, նրան մեղադրել են սրբապղծության մեջ:












































