ՄԱԿ-ի դիտորդական հանձնաժողովը մտավախություն է հայտնել, որ ահաբեկիչների ձեռքում կարող են հայտնվել նյութեր, որոնք պիտանի են միջուկային«կեղտոտ» ռումբի ստեղծման համար:
Անցած տարի, համաձայն հաշվետվության, գրանցվել է ռադիոակտիվ նյութերին անօրինական մատչումի 146 դեպք՝ հայտնում է russian.rt.com-ը:
«Անգամ եթե գողացված նյութերը ատոմային զենքի պատրաստման համար չեն օգտագործվել, դրանք կարող էին օգտագործվել ռադիացիա տարածող սարքերում, ինչը և մտավախություն է հարուցում»,- հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի տեղակալ Դենիս Ֆլորին:
1993-ից ՄԱԿ-ի տվյալների հատուկ բազայում գրանցվել են 2,4 հազար նմանատիպ դեպքեր:
Շատ դեպքերում մարդիկ պատահաբար են մատչում ստացել ռադիոակտիվ նյութերին:











































