Ճապոնիայում հայտնի Kyoto anime studio անիմե ստուդիայի ենթադրյալ միտումնավոր հրդեհման հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։
The Japan Times-ի տվյալներով՝ կասկածյալը՝ 41-ամյա մի տղամարդ, նույնպես տուժել է և տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը հայտնել է, որ ստուդիայում կրակի պատճառները քննվում են: Ենթադրվում է, որ կասկածյալը ստուդիայում մի հեղուկ է լցրել և հրդեհել:
Վկաների խոսքով՝ նա բղավել է «Մեռեք բոլորդ»: Միջադեպի վայրում իրավապահները գտել են նաև դանակներ: Հանցագործության դրդապատճառների մասին հստակ տեղեկատվություն չկա: Հրդեհի պահին ստուդիայում աշխատել է շուրջ 70 մարդ: Փրկարարները շենքում հայտնաբերվում են զոհվածների մարմինները, զոհերի թիվը կարող է աճել: