Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ուղևորափոխադրողները լուծարվում կամ սնանկ են ճանաչվում. նրանք պահանջում են ուղեվարձի վերանայում

Հայաստանի ուղևորափոխադրող ընկերությունները մարտի 4-ին դարձյալ դիմել են քաղաքապետարան՝ նշելով, որ այլևս հնարավոր չէ աշխատել, ընկերություններ կան, որոնք անգամ լուծարվել են, որոշ ընկերություններ էլ սնանկության գործընթացի մեջ են, բայց բոլորը մի ցավ ունեն՝ մեծ վնասներ են կրում ստեղծված իրավիճակի պատճառով, ասում, որ 100 դրամով ուղևորափոխադրում իրականացնելն անհնար է:

Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը նշեց, որ ամբողջ ձմեռ տուժելով ուղևորափոխադրում են իրականացրել, հիմա եկել հասել են այն վտանգավոր գծին, երբ 23 չսպասարկվող երթուղիներին է ավելացել ևս 7-ը, քանի որ այդքան մեքենա չեն կարողանում երթուղի դուրս բերել: «Այս վիճակը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Մենք դիմեցինք նախագահին, վարչապետին և քաղաքապետին՝ նամակում նշելով, որ այս իրավիճակը շարունակվել չի կարող, հանձնաժողովն անհասկանալի պատճառներով նիստ չի գումարում. կարծես թե լսեցին, ապրիլի 4-ին կգումարվի հերթական նիստը, կարծում ենք՝ այդ ժամանակ մեզ կասեն, թե ինչ թվերի վրա են դուրս եկել, թե որքան է ուղևորահոսքը Երևանում: Ուսումնասիրություններ էին կատարում՝ դա պարզելու համար, մինչդեռ մենք կարծում ենք՝ ավելի կարճ ճանապարհ կար՝ փոխադրողներին հարցնել, թե որքան ուղևոր են փոխադրում»,- ասաց նա:

Եղիազարյանը նշեց, որ իրենք ցանկանում են՝ 150 դրամ վճարեն ուղևորները, և իրենց հիսուն դրամ դոտացիա տան, ընդ որում՝ ցանկանում են ոչ թե իրենց կամ քաղաքապետարանի ուզածը ասեն, այլ անկախ հաշվարկային հանձնաժողովի նշած թիվը: «Արշակյան եղբայրներ» ընկերությունը, Եղիազարյանի խոսքով, արդեն սնանկ է ճանաչվել:

39 համարի միկրոավտոբուսային երթուղին սպասարկող Պատվական Միհրանյանը նշեց, որ անվճար փոխադրվող ուղևորների դիմաց իշխանությունը տասը տոկոս պիտի վճարի իրենց: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր բոլոր «ԳԱԶել» տիպի միկրոավտոբուսները քաղաքապետարանի որոշմամբ փոխվում են ավտոբուսներով:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև 37 և 4 ավտոբուսային երթուղիները սպասարկող Լյուդվիգ Պողոսյանը, ով նշեց՝ արդեն իսկ իր 4 ավտոբուսային երթուղին փակվել է: Նա տեղեկացրեց, որ ստիպված է աշխատում՝ բանկից վերցրած վարկը մարելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում