Friday, 05 06 2026
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան

Այս ծանր պայմաններում դուք իրավունք չունեք լինել դիտորդ. Ծառուկյանը հանդիպել է Ստեփան Դեմիրճյանին (տեսանյութ)

Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՀԺԿ վարչության քարտուղարներ Ֆելիքս Խաչատրյանն ու Ստեփան Մինասյանը: Կողմերը քննարկել են Հայաստանում տիրող վիճակն ու համոզմունք հայտնել, որ առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն համախմբվելու և ջանքերը մեկտեղելու ճանապարհով:

Ողջունելով հյուրերին` Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չափազանց կարևոր է համարում այս հանդիպումը:

«Դուք առաջիկայում պետք է ունենաք կարևոր դերակատարում մեր երկրի ու ժողովրդի համար: Այս ծանր պայմաններում դուք իրավունք չունենք լինել դիտորդ ու կողքից նայել: Կամ մենք բոլորս կփոխենք մեր երկրի վիճակը, կամ մեր փոխարեն ոչ ոք դա չի անելու», -դիմելով Ստեփան Դեմիրճյանին` նշել է Գագիկ Ծառուկյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ստեփան Դեմիրճյանը նշել է, որ Հայաստանում կուտակված խնդիրներն այսօր բազմաթիվ են, որոնք լուծելու համար անհրաժեշտ են լուրջ և արմատական փոփոխություններ:

«Դա մեկ կուսակցության գործ չէ»,-շեշտել է Ստեփան Դեմիրճյանն ու հավելել, որ միայն համախմբվելով ու ջանքերը մեկտեղելով է հնարավոր հաղթահարել այս իրավիճակը:

«Ես բոլորին հավատացնում եմ՝ եթե մենք չվախենանք կուտակված խնդիրներից, ստեղծենք դրանց լուծման համար անհրաժեշտ պայմաններ ու երկրում հաստատվի արդար միջավայր, տարեցտարի մենք ունենալու ենք լրիվ ուրիշ Հայաստան, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ուզենալու, այլ ձգտելու են վերադառնալ. իմ և իմ թիմի ուզածը սա է»,-իր խոսքում ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

ՀԺԿ նախագահը դրական և արդյունավետ է գնահատել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը:

Տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակական են լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում