Բելգիայի արքայազն Ամեդեոն՝ Բելգիայի արքայադուստր Աստրիդի ու Ավստրիայի էրցհերցոգ Լորենսի ավագ որդին, հուլիսի 3-ին Հռոմում կամուսնանա:
Արքայազնի հասնացուն Էլիզաբեթ Մարիա Ռոսբոխ ֆոն Վոլկենշտայնն է՝ հիշեցնում է Libre Belgique-ը:
Իտալիան է ընտրվել հարսանիքի վայր, քանի որ հարսնացուն ծնունդով այդ երկրից է:
Հետաքրքիր է, որ Բելգիայի արքայազնի տատիկը՝ Պաոլա թագուհին ևս իտալուհի է:
Ամեդեոն Բելգիայի արքա Ալբերտ 2-րդի առաջին թոռն է:










































