Thursday, 18 04 2024
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ

Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից մանդատ չստացած անձ է. կդադարեցնի՞ նրա լիազորությունները ԲԴԽ-ն

Հուլիսի 18-ին Բարձրագույն դատական խորհրդը նիստ է հրավիրել՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով։ Այդ մասին նախօրին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ «Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին՝ ժամը 11։30՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։ Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,- գրել էր Բեքմեզյանը։

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջին միացած ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ օրենքի պահանջ է, որ առնվազն ԲԴԽ երեք անդամ կարող են դիմել լիազորությունների դադարեցման պահանջով։ «Դե, երեք անդամն էլ դիմել են։

Իսկ մյուս անդամները միանում են, թե ոչ, ճիշտն ասած, դա պետք է իրենցից հարցնել»,- ասաց Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը՝ սա նշանակո՞ւմ է, որ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման մասով տարաձայնություններ կան ԲԴԽ-ում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր հարցերի պատասխանները կարող եք ստանալ վաղը կայանալիք դատական նիստին և նիստից հետո։ Իսկ հիմա, եթե ես կարծիք կամ դիրքորոշում հայտնեմ այդ հարցի կապակցությամբ, ապա ես կդիտվեմ կողմնակալ, իսկ ես պարտավոր եմ լինել անաչառ և անկողմնակալ։ Դրա համար դատական նիստից առաջ որևէ մեկնաբանություն անել չեմ կարող։ Հուսով եմ՝ նիստը կլինի դռնբաց, և դուք ինքներդ կտեսնեք ամեն ինչ»։ Հովհաննիսյանը նաև հավելեց, որ ամեն դեպքում, եթե ԲԴԽ 9 անդամներից 3-ը լիազորությունների դադարեցման հարց են բարձրացնում, ապա կարելի է դրանից եզրահանգում անել, որ կա տարաձայնություն։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Հայկուհի Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում ԲԴԽ անդամի ընտրության կամ վերընտրության, երդման կարգավորությունների մասով մեծ բաց ու թերացում կա։ Մասնավորապես այն մասով, որ օրենքը մի կողմից կարգավորում է և պահանջ է առաջադրում, որ ԲԴԽ 5 անդամները, որոնք դատարանների կազմից են ընտրվելու, ներկայացված լինեն բոլոր ատյաններից և մասնագիտացված դատարանների կազմից։ «Հիմա բացատրեմ, թե Տավարացյանը ինչպես հասավ ԲԴԽ։ ՀՀ Դատական օրենսգրքով, երբ որ Բարձրագույն դատական խորհրդի կազմը դատավորների կազմից ձևավորվել է, այդ ժամանակ դատավորները ներկայացվածությունը պահպանել են։ Բայց խնդիրը ծագել է հենց Անի Մխիթարյանի և արդեն Գեղարքունիքի մարզ տեղափոխված դատավորներից մեկից, որը ԲԴԽ կազմում էր։ Սկզբում առաջադրվել են դատավորները՝ պահպանելով օրենքով առաջադրված պահանջները։ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի կարգավիճակների միջև տեղի է ունեցել փոփոխություն։ Չիչոյանը գնացել է առաջին ատյան, Անի Մխիթարյանը՝ վերաքննիչ։

Եվ այստեղ, առանց օրենքի կարգավորումներին ուշադրություն դարձնելու, կազմը տեխնիկական փոփոխությունների արդյունքում պահպանվել է։ Հետո, երբ որ Ռուզաննա Հակոբյանն առաջադրվել է որպես քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ դատավոր Վճռաբեկ դատարանի կազմից, արդեն խնդիր է առաջացել, քանի որ օրենքը չի թույլատրում նախագահներին ԲԴԽ կազմում իրենց պաշտոնավարումը։ Եվ դրանով պայմանավորված ԲԴԽ նոր անդամ ընտրելու անհրաժեշտություն է առաջացել։ Եվ քանի որ օրենքը պահանջ է առաջ քաշում, որ անպայման գենդերային ներկայացվածությունը ևս պահպանվի, անդամը, որը Դատավորների ընդհանուր ժողովից հավաքել է առավելագույն ձայներ, չի դիտարկվել որպես ընտրված, և զուտ քվեարկության արդյունքներով Տավարացյանը առաջադրվել է որպես ԲԴԽ անդամ։ Բայց եթե նայում ենք օրենքի տեսանկյունից, ապա տիկին Տավարացյանը Դատավորների ընդհանուր ժողովի կողմից մանդատ չստացած անձ է։ Ինքը չի ընտրվել։ Բայց հետո որոշակի անձնական ամբիցիաների տեսանկյունից Տավարացյանն իր այդտեսակի առաջադրումը ԲԴԽ կազմում չի ընդունել և գրավոր դիմել է ու հրաժարվել է անդամությունից։ Եվ հիմա, տիկին Տավարացյանը ոչ թե մեխանիկորեն պետք է երդվեր, այլ փաստացի պետք է տեղի ունենար նոր ընտրություն, որը տեղի ունեցավ մյուս դատավորների մասով։

Մեխանիկական առումով երդվելու մեխանիզմ օրենքը չունի, դա օրենքի բացն է։ Եվ ստացվում է, որ փաստացի ընտրված չլինելով՝ տիկին Տավարացյանը 7 ամիս անց ինքն իրենով երբվում և ստանձնում է ԲԴԽ անդամի պարտավորություններ։

Բայց օրենսդրական որևէ նորմ չկա, որ ԲԴԽ անդամությունից հրաժարվելուց հետո վերստին համաձայնության գալ»,- ընդգծեց Հարությունյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից ԲԴԽ-ի մոտեցումը՝ դադարեցնել նրա լիազորությունները, ողջամիտ է։

Հայկուհի Հարությունյանի խոսքերով, սակայն, սա միակ խնդիրը չէ, որով պետք է զբաղվի ԲԴԽ-ն։ Նրա խոսքերով՝ խնդիր կա նաև նոր ընտրված երկու դատավորների մասով, քանի որ նախկինում Սերգեյ Չիչոյանը ընտրվել է Վերաքննիչ դատարանից, այսինքն՝ ներկայացվածության մանդատը եղել է Վերաքննիչ դատարանից։ Եվ հետո, երբ որ նա տեղափոխվել է մարզ, մարզից ներկայացվածության հարցն էլ փակվել է հենց Չիչոյանի ընտրությամբ։ Իսկ Դատավորների ընդհանուր ժողովում օրերս ընտրված երկու դատավորները՝ Մեսրոպ Մակյանն ու Ռուբեն Վարդազարյանը ընտրվել են միայն Երևանից, իսկ մարզից ներկայացվածության հարցը կրկին մնում է չլուծված։

«Այստեղ ևս կա անհանգստություն, խիստ անհանգստություն, որ մարզային ներկայացվածության հարցը չի լուծվել։ Ստացվում է, որ երկու խնդիր բախվում են իրար՝ մի կողմից գենդերային բալանս ապահովելու հարցը մեխանիկորեն ապահովվում է, բայց նույն լեգիտիմ պահանջը՝ մարզային ներկայացվածության ապահովման մասով, չի պահպանվում, որը ընտրողական մոտեցում է, որը չի տեղավորվում օրենքի տրամաբանության մեջ։ Կարծում եմ՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է բացատրի, թե ինչով է պայմանավորված այս ընտրողական մոտեցումը։ Հույս ունեմ, որ ԲԴԽ-ն այս հարցին ևս կանդրադառնա, քանի որ շատ կարևոր է՝ կազմի ու ներկայացվածության մասով մարզային դատարանները և նրանց շահերը ներկայացված լինեն»,- եզրափակեց Հայկուհի Հարությունյանը։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի համալրված կազմով մեկ նիստ արդեն իսկ կայացել է հուլիսի 15-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում