ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է առաջատար ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտի հետ՝ քննարկելու համար համացանցում գաղտնիության խնդիրները և Ազգային անվտանգության գործակալության աշխատանքները: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Netflix-ի գլխավոր տնօրեն Ռիդ Հասթինգսը, Dropbox-ի հիմնադիր Դրյու Հյուսթոնը, Palantir-ի նախագահ Ալեքսանդր Կարպը և Box «ամպային» ընկերության գլխավոր տնօրեն Աարոն Լևին:
Մարտի սկզբին ԶԼՄ-ները հրապարակեցին Էդվար Սնոուդենի տրամադրած գաղտնի փաստաթղթերը, որոնց համաձայն՝ ԱԱԳ-ն մտադիր էր վնասակար ծրագրով վարակել համակարգիչների ծրագրայն ապահովումներն ամբողջ աշխարհով մեկ: Որոշ դեպքերում գործակալությունը թաքնվել է Facebook-ի կեղծ սերվերի ներքո:
Ազգային անվտանգության գործակալությունը հերքել է մեղադրանքը, իսկ Ցուկերբերգը դիմել է Օբամային՝ անհանգստություն հայտնելով ԱՄՆ կառավարության գործողությունների առնչությամբ:










































