«Րաֆֆի Հովհաննսիյանի ծրագրերը չեն համապատասխանում մյուս երեք դրած ծրագիր մինիմումին, այսինքն՝ ինքն ուզում է առաջ գնալ մաքսիումով, որը մնացածն այս պարագայում անհնար են համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսում հնչեցրած կոչերին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նրա խոսքերով՝ ներկայիս կարգավիճակում որևէ մաքսիմում ծրագիր դնելն ու այն իրագործել փորձելը բավական դժվար է, և եթե նույնիսկ երեք ուժերը որևէ համաձայնության գան, ապա Ր․ Հովհաննիսյանի մոտ այդ համաձանության մասով միշտ վերապահումներ կլինեն:
«Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակը նախագահին իմպիչմենտ հայտնելն էր, որի հետ համաձան չեն ո՛չ ԲՀԿ-ն , ո՛չ ՀՅԴ-ն, հետևաբար այդ ծրագիրը ուտոպիա է:
Եթե կառավարության աշխատանքից դժգոհ լինելով՝ նախագահին կարելի է հասկացնել, բացի այդ՝ խորհրդարանում գործող քաղաքական ուժերը ընդդիմադիր և արտախորհրդարանականը միանան՝ կարող են գոնե «պարտադրել» բարեփոխումներ իրականացնել կամ ծրագրային դրույթներ վերացնել ու իրագործել, ապա կարծում եմ, որ իմպիչմենթ հայտնելը շատ ավելի բարդ է լինելու»:
Նա նաև հայտարարեց, որ «Չորսի» հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը, միևնույն է, պետք է առաջ տանի իր տեսակետը, և այդ հանդիպումը կտապալվի։ «Բացի այդ, մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ բացեիբաց այդ մասին խոսեց նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իմպիչմենով, հեղափոխությունով Հայաստանում հարց չի լուծվի»:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ իրավիճակը նաև գլխավորապես կախված է մեր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանից։
«Եթե Հայաստանի իշխանությունների մասով Ռուսաստանն ուներ դժգոհություններ, բայց այն հետաձգվեց Ուկրաինայում տեղի ուենցող իրադարձությունների պատճառով, ապա Ուկրաինայում հարցերը լուծելուց հետո Վ․ Պուտինը կանցնի կոնկրետ քաղաքական դասավորումներ կատարելուն նաև Հայաստանում: Այն սոցիալ-տնտեսական վիճակը, որում այսօր հայտնվել է ՀՀ քաղաքացին, բացարձակապես չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, և սա նրանք շատ լավ հասկանում են:
Սոցիալ-տնտեսական վիճակի վատացումը էլ ավելի խոր հակառուսական տրամադրություններ է առաջացնում երկրում»,- եզրափակեց նա:











































