Կրեմլի ագրեսիվ վարքը կանխելու համար ԵՄ-ը և ԱՄՆ-ը պետք է պատժամիջոցներ կիրառեն ոչ միայն Պուտինի վարչակարգի որոշ ներկայացուցիչների դեմ, այլ նաև տնտեսապես մեկուսացնեն Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Բրյուսելյան ֆորումում ելույթի ժամանակ:
«Ուկրաինայում վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ռուս առաջնորդները պատրաստ են ուժ կիրառել: Այդ պատճառով ԵՄ-ը և ԱՄՆ-ը միասին պետք է պատրաստ լինեն կոշտ արձագանք տալ»,- ասել է Կլիչկոն:
Նա նշել է, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա և Ղրիմի օկուպացումը ոչնչացրել է եվրոպական անվտանգության համակարգը, իսկ Վլադիմիր Պուտինը խախտել է միջազգային իրավունքի նորմերը:
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը Ուկրաինայի ժողովրդավարական, եվրոպամետ ուժերի հաղթանակն է:







































