Մյունխենի «Բավարիա»-ի 24-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները:
Մյունխենցիներին հանդիպում է սպասվում Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնների դեմ: Երկխաղանի դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Մանչեսթերում:
« Վստահ եմ, որ «Բավարիա»-ն Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր կնվաճի: Բնականաբար, մենք արդեն կիսաեզրափակիչում ենք»,- գրել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք` շրջանառվող լուրերի համաձայն` «կարմիր սատանաներ»-ը հետաքրքրված են Կրոսի ծառայություններով:








































