Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր առաջին պաշտոնական ուղևորությունն է սկսում ԵՄ երկրներ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չինաստանի առաջնորդը կայցելի Նիդերլանդներ, Ֆրանսիա, Գերմանիա և Բելգիա, ինչպես նաև կմասնակցի Հաագայում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով երրորդ գագաթնաժողովին:
Եվրոպացի գործընկերների հետ զրույցի հիմնական թեման կլինեն առևտրային հարաբերությունները, քանի որ Չինաստանը համարվում է ԵՄ գլխավոր առևտրային գործընկերը:
Սպասվում է, որ Հաագայում Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Չինաստանը միակ երկիրն է, որը զերծ է մնացել Ղրիմի հանրաքվեի անօրինականության մասին ՄԱԿ ԱԽ բանաձևի օգտին քվեարկելուց:










































