ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության, փոխանցում է Reuters-ը։
Նախագահը խոսել է Իրանում ձեռք բերած առաջընթացի մասին, բայց մանրամասները չի հստակեցրել։
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Սպիտակ տանը նիստի ժամանակ հայտնել է, որ Իրանը հայտարարել է իր հրթիռային ծրագիրը քննարկելու պատրաստակամության մասին։
«Նրանք ցանկանում են խոսել, և մենք կտեսնենք՝ ինչ կստացվի»,-ի պատասխան ասել է Թրամփը։