Նիդեռլանդների Delft տեխնոլոգիաների համալսարանի մասնագետների թիմը, որը մասնակցել է SpaceX Hyperloop Pod Competition 2019 մրցույթին, մարդկանց ցույց է տվել, թե ինչպիսին կարող են լինել ապագա գերարագընթաց գնացքի կայանները: Տեսանյութում ներկայացվում է մոդելը: Այս մասին գրում է Engadget-ը:
Հոլանդացիները կայարանների միջավայրը ստեղծել են վիրտուալ իրականության միջոցով, դիմելով INDG-ի և AltSpace-ի 3D գրաֆիկայի:
Այս թիմը 2017 թ.-ին SpaceX Hyperloop Pod Competition մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել, երբ առաջին անգամ մասնակցել է մրցույթին: