«Ուկրաինայի` Հյուսիսատլանտյան դաշինքում և Եվրամիությունում անդամակցություն ձեռք բերելու մասին» վճռի նախագիծը Գերագույն ռադայի քննարկմանն է հանձնել արմատական պատգամավոր Օլեգ Լյաշկոն: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Օրինագիծը գրանցված է Ուկրաինայի խորհրդարանի քարտուղարությունում և ուղղվել արտաքին գործերի կոմիտե, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի և Գերագույն ռադայի այլ կոմիտեներ: Վճռի նախագծի տեքստը դեռևս հրապարակված չէ:











































