Ամենասեքսուալն առաջին խմբի արյուն ունեցող տղամարդիկ են: Հետազոտությունների արդյունքում նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները արյուն են վերցրել և մասնակիցների հետազոտություն անցկացրել: Ուսումնասիրությանը մասնակցել են ընդամենը երեք հազար տղամարդիկ:
Արյան խմբերի և սեռական նախասիրությունների համեմատությունը գիտնականներին թույլ է տվել մի շարք օրինաչափություններ գտնել:
Պարզվել է, որ առաջին խմբի արյուն ունեցող տղամարդիկ վիճակագրորեն առավել մեծ թվով ընկերուհիներ են ունեցել և առավել բաց էին անկողնում փորձերի համար:
Երկրորդ խմբի արյուն ունեցողները պակաս ակտիվ են եղել, բայց փոխարենն ավելի հավատարիմ. այս տղամարդիկ նախընտրել են երկարաժամկետ կայուն հարաբերությունները:

Արյան երրորդ խումբը խոսում է զգացմունքների բաց լինելու մասին, իսկ չորրորդ խմբի ներկայացուցիչները պահպանողական են և հավատարիմ կայացած սովորություններին:











































