Thursday, 25 06 2026
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի

Գիտաժողով՝ Ալեքսանդրիայի գրադարանում

Ալեքսանդրիայի գրադարանում կայացել է գիտաժողով` նվիրված եգիպտահայ ականավոր պետական գործիչ, Եգիպտոսի նոր շրջանի առաջին արտաքին գործերի նախարար Պողոս Բեկ Յուսուֆյանին, ում մահվան 170 տարելիցը լրանում է այս տարի։ Այն կազմակերպել էր Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական բաժանմունքը` Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի հետ համագործակցությամբ։
Բացման հանդիսավոր նիստին ելույթ ունեցողների թվում էին Ալեքսանդրիայի նահանգապետ Տարեկ Մահդին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական տնօրեն Էզզա էլ–Խուլին։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը խոսել է հայ–եգիպտական արդի հարաբերությունների մասին` նշելով, որ դրանց հիմքում այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են դեռ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունից Եգիպտոսի անկախացման գործընթացում հայ ականավոր գործիչների ներգրավվածության շնորհիվ։ «Մեր ժամանակներում, երբ ցավոք հաճախ ենք առերեսվում անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների, նվիրումի և փոխվստահության վրա հիմնված այդ գործակցությունը կարող է հանդուրժողականության և համագոյակցության ուսանելի օրինակ ծառայել»– ասել է ՀՀ դեսպանը։

Եգիպտացի գիտնականների նեկայացրած մոտ մեկ տասնյակ զեկույցներում հարկինս արժեվորվել է ինչպես Պողոս Բեկ Յուսուֆյանի գործունեությունը, այնպես էլ Եգիպտոսի հասարակական, մշակութային կյանքում հայերի ունեցած նշանակալից ներդրումը։ Կարևորվել է Եգիպտոսում այն բարենպաստ միջավայրի ապահովումը, որն ինքնադրսևորման հնարավորություն է ստեղծել հայ գործիչների համար։

Ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր բռնագաղթված հայերի` Եգիպտոսում բարյացակամ ընդունելություն գտնելու և այդ երկրում հաստատվելու մանրամասներին։
Ավելի քան երկու հարյուր ունկնդիրների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և ուսանողներ:

Հաջորդ օրը նահանգապետ Տարեկ Մահդին, դեսպան Մելքոնյանը և Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը միասին այցելել են Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարան, որտեղ ջերմ և անկեղծ մթնոլորտում հանդիպում է տեղի ունեցել Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել Առաջնորդարանի բակում գտնվող Պողոս Բեկ Յուսուֆյանի և Նուբար Փաշա Նուբարյանի շիրիմներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում