Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումը իր երկրին:
Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան դառնում է այն երկրներից մեկը, ում տրամադրության տակ գտնվում են ժամանակակից հակահրթիռային համակարգեր:
«Նրանք ասացին, որ Թուրքիան չի գնի S-400-ը: Եվ արդեն ութերորդ ինքնաթիռը մեզ մոտ է, այն բեռնաթափվում է»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Անկարայի նպատակն է ռուսական կողմի հետ միասին արտադրել հակահրթիռային համակարգեր:










































