Մոսկվայի «Դյուշես» սրճարանում ոստիկանները կասեցրել են գողերի հավաքը: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:
Քրեական հեղինակությունների հանդիպումը նախատեսված էր հուլիսի 13-ին Լյուբերցիում գտնվող հաստատությունում: Նրանք մտադիր էին համաձայնության գալ թմրանյութերի եկամուտների բաշխման և առևտրականներին «տանիք» լինելու հարցում: Ըստ ոստիկանության՝ հանդիպումը հրավիրել է Անդրեյ Կրյուչկովը՝ Կրյուկ մականունով:
Սրճարանում ոստիկանությունը ձերբակալել է 32 մարդու, այդ թվում Իրակլի Ուոյանին` Ռուսաստանի հանցագործ աշխարհի առաջնորդ, 2013թ․ սպանված օրենքով գող Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի թոռանը: Նա հրավիրվել է որպես երրորդ կողմի դատավոր: Իրաքլի Ուսոյանը Վիեննայից է ժամանել Մոսկվա:
Կալանավորվածների թվում են նաև մարտական սամբոյի Ռուսաստանի չեմպիոն Սահիբ Մեհդիևը և խառը մարտարվեստի երկու մարզիկներ։








































