Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը նշել է, որ իր` ակումբից հեռանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս և կարիերաս ավարտել «Ռեալ»-ում: Ես շատ առաջարկներ եմ ստանում, սակայն դրանք բոլորը մերժում եմ: Կերկարաձգեմ համաձայնագիրս, երբ ակումբի նախագահը որոշի, որ դրա ժամանակը եկել է:
Բոլոր այն լուրերը, թե ես պատրաստվում եմ հեռանալ ակումբից, ճիշտ չեն: Ես դա հավաստիացնում եմ:
Աշխարհի առաջնության և Չեմպիոնների լիգայի գավաթներից նախընտրում եմ երկրորդը: Մունդիալում հաղթելու առիթով ես արդեն ունեմ դաջվածք, իսկ «Ռեալ»-ի համար 10-րդ չեմպիոնական գավաթին նվիրված` դեռ ոչ»,- ասել է Ռամոսը:









































