Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Թուրքիան, ինչպես միշտ, «քցելու» է Մոսկվային

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող լարվածությունը նոր երանգներ է ստանում: Մասնավորապես՝ Անկարան կանգնած է պատժամիջոցների սպառնալիքի առջև, ինչի հեռանկարը չափազանց իրատեսական է: Խնդիրը Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվող Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերն են: Չնայած Վաշինգտոնի բազմաթիվ զգուշացումներին, այնուամենայնիվ, Թուրքիան գնաց այդ արկածախնդրությանը՝ ինքն իրեն ներքաշելով չափազանց լուրջ հիմնախնդրի մեջ:

Այս համատեքստում ԱՄՆ-ն ստիպված է պատժամիջոցներ կիրառել, քանի որ դա է օրենքի պահանջը, չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Շատ փորձագետներ համոզմունք են հայտնում, որ Անկարայի հեռացումը միայն ժամանակի հարց է:

ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռացման կանխատեսումների հետ զուգընթաց առաջնային պլան են մղվում նաև ռուս-թուրքական փոխհարաբերությունների էլ ավելի մերձեցման հեռանկարները, քանի որ Ս-400 համակարգերի մատակարարման գործարքը առաջին հերթին դիտարկվում է որպես Մոսկվայի և հատկապես Պուտինի հաղթանակը:

Ի դեպ՝ այնպես չէ, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի լարված փոխհարաբերությունները սահմանափակվում են միայն Ս-400 համակարգերի մատակարարման հանգամանքով: Անվստահության մթնոլորտն ու փոխհարաբերությունների կոնֆլիկտային բնույթը շատ ավելի խոր արմատներ ունեն՝ կապված Սիրիայում և տարածաշրջանային այլ կետերում շահերի բախմամբ:

Բայց անկախ ամեն ինչից, կարծես թե, մամուլն ու փորձագետները իրենց վերլուծություններում և կանխատեսումներում մեղմ ասած խտացնում են գույներն ու առաջ քաշում իրադարձությունների զարգացման անհավանական սցենարներ: Նախ՝ չափազանց անհավանական է թվում Թուրքիայի ՆԱՏՕ-ից հեռացման վարկածը: Որքան էլ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները սրված լինեն, միևնույն է, նույնիսկ պատժամիջոցների առկայության պայմաններում դա չափազանց ծայրահեղական լուծում կլինի, որից վստահաբար փորձելու են խուսափել բոլոր կողմերը:

Խիստ չափազանցված են նաև Ռուսաստան-Թուրքիա փոխհարաբերությունների մերձեցման մասին վերլուծությունները, որոնց ամենաանհավանական դրսևորումը հնարավոր դաշինքի վերաբերյալ խոսակցություններն են: Նմանատիպ կարծիքներ հիմնականում տարածվում են ռուսական մամուլի կողմից, որտեղ առաջնային պլան են մղվում հակաամերիկյան քարոզչությունն ու ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի հետ ապագայում ալյանս կազմելու քարոզչական թեզը:

Մի կողմ թողնենք բոլոր այս խոսակցություններն ու փորձենք հասկանալ իրերի իրական դասավորությունն ու կարգը՝ քարոզչական ու ծայրահեղական ձևակերպումներից անդին:

Վերադառնանք Թուրքիա-ԱՄՆ առաջին հայացքից անլուծելի թվացող ճգնաժամին: Իսկապես առաջին հայացքից, քանզի Թուրքիան այն խաղացողներից չէ, որն այս կամ այն պետության հետ կարող է մտնել երկարաժամկետ հակամարտության կամ էլ դաշինքի մեջ: Գործ ունենք չընդհատվող պետականության հետ, որն ունի արտաքին քաղաքականության լավագույն ավանդույթները: Սառը պատերազմի ավարտից և թվացյալ «սև ու սպիտակ» աշխարհակարգի անէացումից հետո, Թուրքիան ներկայումս ավելի քան երբևէ հայտնվել է միջազգային քաղաքական շահեկան պայմաններում: Բանն այն է, որ արդի աշխարհակարգում Անկարան ունի մանևրելու, աշխարհաքաղաքական տարաբնույթ բևեռների միջև գոյություն ունեցող հակասությունները խաղարկելու շատ ավելի լայն սպեկտր, քան նախկինում: Որքան էլ սրված լինեն Թուրքիա-ԱՄՆ փոխհարաբերությունները, այնուամենայնիվ, Անկարան չի կորցրել Չերչիլի բնորոշած զարկերակի կարգավիճակը, որը գաղութները կապում էր մետրոպոլիայի հետ: Ճիշտ է, ժամանակակից աշխարհում ո՛չ գաղութները կան և ո՛չ էլ մետրոպոլիան, բայց Թուրքիան դեռևս չի կորցրել զարկերակի իր նշանակությունը: Այսինքն՝ երկարաժամկետ հակամարտության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Կա շահերի բախում, որն այսօր վերածվել է քարոզչական առճակատման, իսկ վաղը կարող է վերածվել բարեկամության: Այսինքն՝ չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Ս-400 համակարգերի հետ կապված հակամարտությունը մոռացության մատնվի, և կողմերը հայտնվեն փոխհարաբերությունների բոլորովին նոր հարթությունում:

Նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկվեն նաև ռուս-թուրքական փոխհարաբերությունները:

Երկրներն այդ կապված են տնտեսական, էներգետիկ ամուր կապերով, և դրանց խաթարումը կամ կանխարգելումը լուրջ հետևանքներ կունենա երկու կողմերի համար էլ՝ ինչպես պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի, այնպես էլ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ լուրջ խնդիրներ ունեցող Թուրքիայի։ Անկախ փոխհարաբերությունների կարգավիճակից՝ տնտեսական համագործակցությունը երբեք չի ընդհատվի: Հիշեցնենք՝ ռուս-թուրքական գրեթե բոլոր պատերազմների ժամանակ Ռուսաստան-Թուրքիա տնտեսական գործունեությունը հիմնականում չի կանխարգելվել և բնականոն շարունակվել է, իհարկե այնքան, որքան որ հնարավոր է եղել պատերազմական իրավիճակներում։ Եթե խնդրո առարկան փորձենք դիտարկել պատմության տեսանկյունից, ապա Ռուսաստանը գրեթե միշտ Թուրքիայի համար ունեցել է մահակի կարգավիճակ, իսկ վերջինս էլ եղել է այն պատնեշը, որը կանխարգելել է Ռուսաստանի ներթափանցումը Մերձավոր և Միջին Արևելք, ինչպես նաև բացարձակ հեգեմոնիան Սև ծովում։

Այս տրամաբանությունից ելնելով՝ Ռուսաստանը Սիրիայում խաղաց մահակի իր պատմական դերը և կանխարգելեց Դամասկոսում ամբողջական վերահսկողություն սահմանելու՝ Անկարայի ձգտումները, իսկ Թուրքիան ևս մեկ անգամ այն պատնեշն էր, որը թույլ չի տալիս Մոսկվային հիմնավոր ամրապնդվել Մերձավոր և Միջին Արևելքում։ Բայց կողմերի փոխհարաբերություններում բնորոշ է եղել նաև Ռուսաստանի՝ Թուրքիայի համար ժամանակավոր այլընտրանքի կարգավիճակը, մասնավորապես՝ 1831-33թթ. թուրք-եգիպտական պատերազմի ժամանակ Նիկոլայ առաջինը և ռուսական նավատորմը բառացիորեն Օսմանյան կայսրությունը փրկեցին կործանումից ու մասնատումից և, ի վերջո, Առաջին աշխարհամարտում ջախջախված, մասնատված Թուրքիան կարողացավ վերակենդանանալ և նոր շունչ առնել Խորհրդային Ռուսաստանի ֆինանսական և ռազմական օգնության միջոցով։

Վերոհիշյալ օրինակները վառ ապացույցն են այն բանի, որ Ռուսաստանն իսկապես Թուրքիայի համար պատմական տարբեր ժամանակամիջոցներում եղել է ժամանակավոր այլընտրանք։ Իսկ ժամանակավոր, քանզի կողմերի միջև երկարաժամկետ մերձեցումն անհնար է այնքանով, որ դրանք առաջին հերթին աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդներ են։ Երկու տերությունների շահերը բախվում են Ղրիմից մինչև Լեռնային Ղարաբաղ և Լաթաքիայից մինչև Տաշքենդ աշխարհաքաղաքական գրեթե բոլոր տիրույթներում: Այսինքն՝ երկարաժամկետ մերձեցումն ու դաշինքային փոխհարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև գրեթե բացառվում են: Ներկայումս Մոսկվան վերստին Անկարայի համար այլընտրանքի դերակատարում է ստանձնել և այդ հանգամանքը օգտագործում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ փոխհարաբերությունները վերադասավորելու և Ռուսաստանի միջոցով կողմերի միջև խուսանավելու համար, ինչպես մեր նշած և այլ պատմական տարաբնույթ ժամանակաշրջաններում։

Ասվածի տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև Թուրքիա-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցությունը։ Անշուշտ, Թուրքիային ոչ այնքան այդ զինատեսակներն են պետք, որքան դրանց քաղաքական ազդեցությունը։ Ներկայումս Ռեջեփ Էրդողանը հայտնվել է միջազգային «խուլիգանի» դերում, ինչ ուզում է, այն էլ անում է՝ Սիրիայում, Իրաքում և այլուր: Այսինքն՝ նույնիսկ եթե Թուրքիան հեռացվի ՆԱՏՕ-ից, միևնույն է, դրանից չի կարելի ենթադրել, որ նա ալյանսի մեջ է հայտնվելու Ռուսաստանի հետ, դա անհեռանկար և անհնար գաղափար է, քանի որ, ինչպես նշեցինք, այդ երկու երկրների շահերը բախվում են տարածաշրջանի գրեթե բոլոր կետերում:

Պատմական տեսանկյունից Ռուսաստանը և Թուրքիան որոշակիորեն նույն ճակատագիրն են ունեցել, երկուսն էլ կայսրության հետնորդներ են և գերտերության կարգավիճակից արագորեն փոխակերպվել են տարածաշրջանային տերության։ Փոխակերպման գործընթացն այս բավականին բարդ է և ցավոտ, քանզի կայսերական գիտակցությունը, որպես կանոն, պահպանվում է, իսկ կայսրությունը չկա, իսկ դա հանգեցնում է լրջագույն բարդույթների։ Արդյունքում ի հայտ են գալիս կորցրածը վերագտնելու և նոր որակներով հանդես գալու, երբեմն նույնիսկ հիվանդագին ձգտումներ, որտեղ առաջնային պլան են մղվում ռևանշիստական տրամադրությունները։ Այսպիսով, երկու պետություններում էլ կուտակվում է հսկայական էներգիա, իսկ փակ տարածության մեջ էներգիայի կուտակումը հանգեցնում է անխուսափելի էքսպանսիայի դեպի արտաքին աշխարհ, որի դրսևորման տարակերպերը բազմազան են՝ տարածքայինից մինչև մշակութային։ Այսպիսի պայմաններում կասկածից դուրս է, որ թեկուզ ժամանակավոր մերձեցումների և տնտեսական լայն փոխգործակցության պայմաններում Թուրքիայի և Ռուսաստանը բախումը տարածաշրջանային տարբեր կետերում անխուսափելի է:

Շարադրանքից կարելի է գալ այն եզրակացությանը, որ Թուրքիան կարճաժամկետ հեռանկարներում պարբերաբար և՛ բախվելու է, և՛ բարեկամանալու է միաժամանակ բոլոր կողմերի հետ՝ կախված շահերի և հետաքրքրությունների հանգամանքից, բայց երկարաժամկետ հակամարտությունների և դաշինքների տեսանկյունից բոլոր կողմերի համար էլ Անկարան մնալու է անկանխատեսելի ու անորսալի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում