Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ՀԱՀ-ում ամփոփվեցին Beeline-ի աջակցությամբ կազմակերպած «Տվյալագիտության ամառային դպրոցի» արդյունքները

15 հուլիսի 2019 թ., Երևան. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) Beeline-ի աջակցությամբ կազմակերպված Տվյալագիտության ամառային դպրոցն ավարտվեց՝ նախագծերի մրցույթում հաղթող թիմերի պարգևատրմամբ:

Տվյալագիտության ամառային դպրոցը Հայաստանում առաջին նմանատիպ միջոցառումն էր, որը հնարավորություն տվեց ամենատարբեր ոլորտների մասնագետներին ծանոթանալ տվյալագիտության հիմունքներին, առաջնային գործիքներին և տեխնոլոգիաներին և, օգտագործելով նոր ստացած գիտելիքները՝ իրագործել իրական տվյալներով նախագծեր:

Նախագծերը վերաբերում են տվյալագիտության կիրառման տարբեր ոլորտներին՝ թղթադրամի ավտոմատ ճանաչում, աշխատակիցների շարժի կանխատեսում, արվեստի նմուշների վերլուծություն, դեղամիջոցների անվան որոնումների վերլուծություն, քաղցկեղի բուժման լավագույն ծրագրի վերհանում, տուրիստական հաստատությունների մեծածավալ վերլուծություն, և այլն: Տվյալագիտության ամառային դպրոցի ուսանողներն այս խնդիրների լուծումները նախագծել են մեծ տվյալների բազաների և ժամանակակից մեքենայական ուսուցման ալգորիթմական մեթոդներով:

Մասնակցող 14 խմբերն իրենց թիմային նախագծերը ներկայացրել են հեղինակավոր ժյուրիի դատին և ընտրվել են առավել ազդեցություն, բարդ տեխնիկական լուծում և լավագույն գործառնական հատկանիշներ ունեցող նախագծերը:

Հաղթող ճանաչվել են. 1-ին տեղ՝ Recommender System with LightFM նախագիծը, որը ապրանքներ ու ծառայություններ է խորհուրդ տալիս, 2-րդ տեղ՝ Employee Churn Prediction նախագիծը, որը կանխատեսում է ընկերությունն լքելուն հակված աշխատակիցներին: Երրորդ տեղում է TripAdvisor հարթակում առկա տվյալների կլաստերային և սենտիմենտ վերլուծություն կատարող նախագիծը: Ամառային դպրոցի հովանավորներ Beeline-ի և ամառային դպրոցի մյուս գործընկեր Webb fontain-ի կողմից հաղթող թիմերը արժանացան դրամական պարգևների:

«Ես Կարին Մարկիդեսն եմ՝ ՀԱՀ նախագահը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին աջակցության համար: Տվյալագիտության ամառային դպրոցը շատ կարևոր նախաձեռնություն է: Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս ձեռք բերելու տեսական և գործառնական գիտելիքներ, ինչպես նաև միավորվելու և համատեղ աշխատելու: Մենք հուսով ենք, որ ապագայում ևս կշարունակվի այս համագործակցությունը ակադեմիկ հատվածի և արդյունաբերության միջև», – ասաց ՀԱՀ նախագահ, դոկտոր  Կարին Մարկիդեսը:

«Մենք՝ որպես ՏՏ ընկերություն շատ լավ ենք հասկանում տվյալագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը և ուրախ ենք տեսնել մասնակիցների հիանալի արդյունքները: Նման պրակտիկ դասընթացները շատ լավ միջոց են աշխատաշուկայի պահանջարկն լրացնելու մասնագետներով: Վստահ եմ, որ այս նախագծի մասնակիցները շուտով իրենց ներդրումը կունենան Հայաստանի տեխնոլոգիական զարգացման մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է Հայաստանի և ոլորտի համար: Ներկայումս տվյալագետներն ամենապահանջված մասնագետներից են աշխարհում և այդ պահանջարկի աճն արդեն անխուսափելի է: Խթանելով ոլորտի զարգացումը կարևոր քայլ է ՀԱՀ կողմից», – նշել է ամառային դպրոցի դասախոսներից Դուբլինի համալսարանական քոլեջի գիտնական Հարություն Շահումյանը:

ՀԱՀ-ի կողմից կազմակերպած Տվյալագիտության ամառային դպրոցի շրջանակում հուլիսի 1-ից 14-ը ավելի քան 70 մասնակիցներ՝ ուսանողներ, գործող մասնագետներ, նրանք ովքեր անցնում են մասնագիտական փոփոխության միոջով, կատարեցին հետաքրքիր ճամփորդություն այն թեմաներով և ուղղություններով, որտեղ տվյալագիտությունն առավել մեծ ազդեցություն ունի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում