Ուկրաինան խորհրդակցությունների համար Կիև է կանչել Հայաստանում իր դեսպանին: Ինչպես հաղորդում է segodnya.au-ն, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«Այսօր որոշում է կայացվել խորհրդակցության համար Կիև կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային»,-ասել է նա:
Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Կիևը սպասում է Հայաստանի պետական դիրքորոշմանը Ղրիմի անեքսիայի հարցով:











































