ԱՄՆ-ը որոշել է չեղյալ հայտարարել Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովը Սաուդյան Արաբիայի և Կատարի միջև հակամարտության պատճառով: Գագաթնաժողովին պետք է մասնակցեին Ծոցի երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունների առաջնորդները՝ Սաուդյան Արաբիա, Օման, Կատար, Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷ:
Ինչպես հաղորդում է The Washignton Post-ը, ԱՄՆ-ը եկել է այն եզրահանգման, որ խորհրդի սահմաններում հարաբերությունները չափազանց լարված են, որպեսզի մոտակա ժամանակներս գագաթնաժողովը հաջող անցկացվի:
Սակայն ակնկալվում է, որ Օբաման ամեն դեպքում Էր-Ռիադում կհանդիպի Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահի հետ հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված այցի ընթացքում, որը կենտրոնացած է Եվրոպայի և ուկրաինական ճգնաժամի վրա: Թագավորի հետ հանդիպումն ուղղված է Վաշինգտոնի և Էր-Ռիադի միջև լարված հարաբերությունների կարգավորմանը:










































